VBet ՀՊԼ 28-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։
Տանտերերն այս խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարան՝ Ֆիրմինուի գոլի շնորհիվ։ Հանդիպման միակ գնդակը գրանցվեց 24-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Փյունիկը» 60 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»։
ԲԿՄԱ-ն 13 միավորով 9-րդ տեղում է։