VBET ՀՊԼ 28-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ։ Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Տանտերերի կազմում հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ գոլի հեղինակ դարձավ Ջոնաթան Դուարտեն: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Խուրցիձեն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 58 միավորով առաջին տեղում է և մեկ միավոր է գերազանցում «Փյունիկին», վերջինս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:
«Ալաշկերտը» 37 միավորով 4-րդն է:
























































