«Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հետևյալ կարծինք է ասել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Նոայի» դեմ խաղից հետո (0:0):
«Դժվար խաղ ստացվեց: Հաշվի առնելով այն, որ չորս օրը մեկ ենք խաղում, իսկ սա արդեն հինգերորդ խաղն էր նման գրաֆիկով, մրցակիցը նույն ժամանակահատվածում երեք խաղ էր անցկացրել: Այս ամենը զգացվում է և թիմի մոտ հոգնածություն կա: Բայց լավ կազմակերպված խաղացինք պաշտպանությունունում, թիմը մինչև խաղի վերջ պաշտպանվեց և վաստակեցինք մեկ միավոր:
Կարող էինք և՛ հաղթել, և՛ պարտվել: Մենք էլ ունեինք գոլային պահ, մրցակիցն էլ վերջում ուներ գոլային հնարավորություն, որը չկարողացան օգտագործել: Խաղն անցավ հավասար պայքարում:
Հովհաննես Նազարյանի փոփոխությունը հարկադրված էր, նա թեթև վնասվածք ստացավ: Հետազոտության արդյունքում պարզ կդառնա վնասվածքի լրջությունը»,- մեջբերում է Էդգար Թորոսյանին ակումբի մամուլի ծառայությունը։