«Բարսելոնայի» հարձակվող Աբդեսամադ Էզալզուլին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Ռոմային»:
Իտալիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է 20-ամյա ֆուտբոլիստով, հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները 20-ամյա մարոկկացի ֆուտբոլիստի համար կառաջարկեն 10 միլիոն եվրո: «Բարսելոնան» կարող է համաձայնել Էզալզուլիի վաճառքին, քանի որ ակումբին լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ։ Այնուամենայնիվ, գործարքի մեջ կարող է ներառվել հետգնման տարբերակը:
Էզալզուլին «Բարսելոնա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Հերկուլեսից»: Հիմնական թիմի կազմում անցկացրած 12 հանդիպումներում հարձակվողը դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նա նաև գոլ և 6 արդյունավետ փոխանցում է կատարել «Բարսելոնայի» երկրորդ թիմի կազմում` 15 խաղում: