«Ռոման» Ա Սերիայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ (1:1):
Տեմի Աբրահամի փոխանցումից հետո հռոմեական ակումբի միակ գոլը խփեց Ստեֆան Էլ-Շարավին, որն աչքի ընկավ հանդիպման 91-րդ րոպեին։
Իտալացու համար սա երրորդ գնդակն էր ընթացիկ մրցաշրջանում։ Միաժամանակ նա բոլոր երեք գոլերը խփել է 90-րդ րոպեից հետո՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակում։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում առաջնության խաղացողներից ոչ մեկին, բացի Էլ-Շարավիից, չի հաջողվել երեք անգամ աչքի ընկնել հանդիպման 90-րդ րոպեից հետո։ ։
Էլ-Շարավին «Ռոմայում» հանդես է գալիս 2021 թվականի հունվարի 30-ից: