«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղից հետո (1:1) գրառում է կատարել սոցցանցերում.
«Ինձ դուր եկավ Մարադոնայի անվան մարզադաշտում խաղալը։ Ես հպարտ եմ իմ խաղացողներով։ Մեր թիմը իսկական ընտանիք է:
Ափսոս, որ «Ռոմայի» երկրպագուները չկարողացան գալ այս հանդիպմանը։ Հիմա մեզ համար գնացքի և պիցցայի ժամանակն է»,- գրել է Մոուրինյուն իր սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 2021/2022 մրցաշրջանի 33-րդ տուրի խաղում «Նապոլին» ընդունել էր «Ռոմային»։ Հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա (Սան Պաոլո)» մարզադաշտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։