«Ուրարտուի»՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստները շարունակում են վերականգնողական գործընթացը։
Էրիկ Վարդանյանն ու Սալոմոն Նիրիսարիկեն անհատական մարզումներ են անցկացնում, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Շուտափույթ առողջություն ենք մաղթում մեր տղաներին՝ հույս ունենալով, որ շատ շուտով կտեսնենք նրանց խաղադաշտում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: