Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում Կարիմ Բենզեման հաղթական գոլի հեղինակ է դարձել «Սևիլիայի» դեմ խաղում։ Հանդիպման գոլերը՝ այստեղ։
Սա ֆուտբոլիստի 25-րդ գոլն է Լա Լիգայում։ Բենզեման իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է հասել այս նշագծին։ Նրա նախկին լավագույն ցուցանիշը 24 գոլն էր՝ 2015/16 մրցաշրջանում։
Կարիմը Լա Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։ Թոփ-5 լիագներում նրանից շատ գոլ խփել է միայն Ռոբերտ Լևանդովսկին։
Բենզեման բոլոր հնարավորություններն ունի հասնելու նաև 30 գոլի նշագծին։ Առաջնության ավարտին մնացել է ևս վեց խաղ: