Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի վերջնամասում վիրավորել են Պեպ Գվարդիոլային։ Այս մասին հայտնում է լրագրող Միգել Դելանին:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին (0:0): Բայց երկու խաղերի արդյունքով անգլիական ակումբը` Անգլիայում տարած հաղթանակի շնորհիվ, անցավ կիսաեզրափակիչ՝ 1:0։
Երկրորդ խաղակեսի վերջնամասում Գվարդիոլան առերեսվել է մադրիդյան երկրպագուների վիրավորանքին:
Մարզադաշտում գտնվող Դելանիի խոսքով` ամբողջ «Վանդա Մետրոպոլիտանոն» մարզչի դեմ անպարկեշտ վանկարկումներ է հնչեցրել։ Այն հնչել է այսպես. «Անբարոյականի որդի, Պեպ Գվարդիոլա»։