Ավարտվել է բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության անդրանիկ մրցաշրջանը, որին մասնակցել են հայկական և վրացական թիմեր:
Եզրափակիչ խաղում Վրաստանից ժամանած «Մեգա»-ն, 82։68 հաշվով առավելության հասնելով «Վահագնի Սիթի»-ի նկատմամբ, դարձել է առաջնության չեմպիոն:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Օտարի Բուլիավան (Մեգա), որը վաստակել է 26 միավոր: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Կովկասյան լիգայում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Նոր Բայազետ»-ը, իսկ չորրորդ հորիզոնականը՝ «Մեդ Ֆոքսիսը»:
Հայտնի են դարձել նաև Կովկասյան լիգայի այս մրցաշրջանի լավագույնները՝
Լավագույն պաշտպան՝ Քելին Ադամս («Նոր Բայազետ»)
Լավագույն խաղարկող՝ Քենեթ Միլլեր («Վահագնի Սիթի»)
Լավագույն թեթև հարձակվող՝ Արտյոմ Թավակալյան («Մեդ Ֆոքսիս»)
Լավագույն ծանր հարձակվող՝ Դեմոնտե Ֆլանիգան («Մեգա»)
Լավագույն կենտրոնական՝ Ռեջի Ջորջ («Դվին»)
Լավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան («Վահագնի Սիթի»)
Առաջնության MVP-ն բաժին է հասել Դեմիան Արչերին «Մեդ Ֆոքսիս» ակումբից, իսկ եզրափակիչ հանդիպումների ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Մեգան» ներկայացնող Օտարի Բուլիավան:
Նշենք, որ Կովկասյան լիգայի 2021/2022 մրցաշրջանին մասնակցել են 8 թիմեր: Հայաստանից մասնակցություն են ունեցել «Մեդ Ֆոքսիս, «Վահագնի Սիթի», «Դվին», «Կիլիկիա», «Նոր Բայազետ», «Սուպերսոնիքս» ակումբները, իսկ Վրաստանից՝ «Մեգան» և «Թելավին»: