Միլանի «Ինտերը» ձեռք է բերել գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսի ամբողջական տրանսֆերը, ում վարձակալել է «Ատալանտայից»։ Այս մասին հայտնում է «Ատալանտայի» մամուլի ծառայությունը։
Միլանյան ակումբին գերմանացի ֆուտբոլիստն արժեցել է 25 մլն եվրո։
Բուն տրանսֆերի համար Բերգամոյի ակումբը ստացել է 15 մլն եվրո, ևս 10 մլն եվրո՝ տարբեր բոնուսների տեսքով։
Միլանյան գրանդ տեղափոխությունից հետո եզրային պաշտպանը միայն 6 հանդիպում է անցկացրել՝ վնասվածք ստանալու պատճառով: