«Ռեալ Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելիգրինին ամփոփել է Կարիմ Բենզեմայի աճը: Մարզիչը հիշել է ֆրանսիացու դեբյուտային մրցաշրջանը Մադրիդում։
«Նա առաջին տարին իմ գլխավորությամբ խաղաց Մադրիդում: Հետո Իգուաինը սկսեց շատ գոլեր խփել, իսկ Կարիմը երիտասարդ էր, բայց ցույց էր տալիս իր որակները։ Նրա կարիերայի էվոլյուցիան անակնկալ չէր:
Հիմա նա այնպիսի մակարդակի վրա է, որ ոչ մեկին նախանձելու կարիք չունի։
Խոսքը նույնիսկ գոլերի մասին չէ, այլ խաղը զգալու ունակության մասին: Այժմ նա կատարյալ ֆուտբոլիստ է»,- մեջբերում է Պելեգրինիին AS-ը։