«Միլանի» ու «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն խոսել է «ռոսոներիի» ներկայիս վիճակի միասին.
«Այս «Միլանը» շատ է տարբերվում նախկին «Միլանից: Մալդինին ու Բոբանը փորձում են ամեն ինչ անել, որակյալ խաղացողներ ձեռք բերել, բայց ֆինանսական վիճակը ավելին թույլ չի տալիս: Խնդիրը ոչ թե Մալդինիի ու Բոբանի կատարած աշխատանքնում է՝ խաղադաշտից մինչև գրասենյակ, այլ նրանում, որ նրանք տեսել են նախկին «Միլանը»:
Կարծում եմ, որ իրենք դժվարին պահերին իրենց լավ դրսևորեցին և ճիշտ մարդիկ են աստիճանական վերականգնման համար: Նույնը վերաբերում է նաև Պիոլիին. նա առավելագույնն է ստանում իր ունեցածից: Նա կարողացավ թիմին ինքնություն հաղորդել: Որպես անձ, Պիոլին միշտ ինձ դուր է եկել»,-ասել է Պիռլոն: