Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց Լոնդոնի «Չելսիից», բայց երկու խաղերի արդյունքով պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում։
15-րդ րոպեին Մեյսոն Մաունթն առաջ մղեց լոնդոնցիներին։ 51-րդ րոպեին Անտոնիո Ռյուդիգերը խփեց հյուրերի երկրորդ գոլը, իսկ 75-րդ րոպեին Տիմո Վերները եռապատկեց «ազնվականների» առավելությունը։
80-րդ րոպեին փոխարինման մտած Ռոդրիգոն կրճատեց հաշվի տարբերությունը։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի 96-րդ րոպեին Կարիմ Բենզեման ևս մեկ անգամ գրավեց «Չելսիի» դարպասը՝ «Ռալին» պարգևելով կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արքայական ակումբը» հաղթել էր 3-1 հաշվով։