Վինիսիուսը մոտ է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը գերազանցելուն՝ Մադրիդի «Ռեալի» խաղացողի կողմից Լա լիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ դրիբլինգի ցուցանիշով:
Մինչ այժմ Վինիսիուսը կատարել է 203 դրիբլինգ, որոնցից 84-ը հաջող են եղել։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների ցուցակում ռեկորդը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդուին՝ 205 դրիբլինգի փորձ։ Այսպիսով, Լա Լիգայի արդեն հաջորդ խաղում Վինիսիուսը կարող է շրջանցել պորտուգալացու նվաճումը։
Ինչպես հաղորդում է Sport-ը, բրազիլացի վինգերը Եվրոպայում զիջում է միայն երկու այլ խաղացողի՝ Սոֆիան Բուֆալին և Ալան Սեն-Մաքսիմենին: Այս մրցաշրջանում երկուսն էլ ունեն կատարած 212 դրիբլինգ: