ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Ապրիլի 11-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում ներկա է գտնվել ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի՝ Կոսովո-Հայաստան հանդիպմանը, որում մեր ընտրանին 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Գաբրիելյանը հաղթական խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.
«3 խաղ, 3 հաղթանակ: Խմբում առաջին տեղ, 9 միավոր, նախադեպը չենք ունեցել։ Տղերքի խաղը կտեսնեք աշնանը Երևանում։
Թե ինչ ներդաշնակ ու պրոֆեսիոնալ թիմ է ստեղծել գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, նախկին լրագրողիս համար նույնիսկ դժվար է նկարագրել»,- գրել է Սիսակ Գաբրիելյանը: