«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է՝ Կարիմ Բենզեման կարող էր բաց թողնել «Չելսիի» դեմ խաղը :
«Խաղից առաջ Բենզեման չկարողացավ գտնել մարզադաշտ մտնելու անցաթուղթը։ Ես ասացի, որ նա շտապի, այլապես չի կարողանա մասնակցել հանդիպմանը: Բարեբախտաբար, նա գտավ այն»,- Amazon Prime-ին ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը 1/4 եզրափակիչ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, իսկ «Ռեալը» 3-1 հաշվով հաղթանակ է տարել: