Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Վիլյառեալը» 1-0 հաշվով հաղթեց «Բավարիային»։
«Դեղին սուզանավերի» կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 8-րդ րոպեին խփեց Առնո Դանջուման։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մյունխենում։
























































