Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության առաջին խաղում «Լիվերպուլը» արտագնա խաղում մրցում էր «Բենֆիկայի» հետ ու հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 1-3 հաշվով։
Հանդիպման հաշիվը հյուրերի կազմում 17-րդ րոպեին բացեց Կոնատեն, իսկ 34-րդ րոպեին Դիասի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Նույեսը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Դիասը խփեց իր թիմի 3-րդ գնդակը։
Այսպիսով, Լիվերպուլում կայանալիք խաղից առաջ Կլոպի սաները առավելություն են ձեռք բերում։
























































