Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»:
Խաղն անցավ անգլիական թիմի տարածքային ու խաղային մեծ առավելությամբ, սակայն Գվարդիոլայի թիմը միայն խաղավերջում կարողացավ խփել հաղթական գոլը: Գոլի հեղինակ դաձավ Դե Բրույնեն՝ 70-րդ րոպեին:
Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 13-ին:
























































