«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աջակցել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, որին հաճախ են քննադատում պաշտպանողական խաղաոճի համար։ Թիմերն ապրիլի 5-ին Անգլիայում կմրցեն ՉԼ քառորդ եզրափակչում։
«Մոլորություն կա Սիմեոնեի թիմի խաղաոճի վերաբերյալ։ Չեմ պատրաստվում ոչ մի վայրկյան խոսել այդ հիմար դեբատների մասին։ Յուրաքանչյուրը փորձում է հաղթել խաղը։ Եթե նրանք հաղթեն, ուրեմն ճիշտ են, եթե հաղթենք մենք, ուրեմն մենք ենք ճիշտ։
Նրանք ավելի հարձակվողական ֆուտբոլ են խաղում, քան ընդունված է կարծել։ Սիմեոնեն չի ուզում ռիսկի գնալ հարձակումը կազմակերպելիս, բայց նրանք պաշտպանությունում որակյալ խաղացողներ ունեն։ Նրանք հստակ գիտեն՝ ինչ են ուզում։
Եվ ի՞նչ է նշանակում տգեղ ֆուտբոլ։ Իմ թիմը հաղթել է «Օլդ Թրաֆորդում» 1-0 հաշվով, իսկ Բերնարդու Սիլվան 5 րոպե պահել է գնդակը եզրային դրոշակի մոտ, բայց այստեղ տգեղ ոչինչ չկա։ Սա իր տեսակի պաշտպանություն է։
Ես երբեք չեմ քննադատում մրցակիցներին։ Նրանց առաջադրանը, ինչպես մերը, հաղթելն է»,-ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
























































