Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման հաղթական գոլի հեղինակ Վահան Բիչախչյանի ֆլեշ-հարցազրույց է տվել ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության.
«Հարձակման դիրքն ինձ հարազատ դիրքերից մեկն է, քանի որ հակառակորդի դարպասին ավելի մոտ եմ: Փորձեցի կատարել մարզչի առաջադրանքը: Լավ պրեսինգի դիմեցինք, մրցակցի պաշտպանը սխալվեց, Էրիկ Վարդանյանի հետ էլ լավ համագործակցեցինք, լավ դիրք դուրս եկա և կարողացա ձախ ոտքով գրավել դարպասը:
Թիմային շատ լավ աշխատանք կատարեցինք: Խաղից առաջ էլ լավ էինք տրամադրվածք, գիտեինք, թե ինչ ենք անելու խաղադաշտում: Երկրպագուներն էլ միանշանակ օգնեցին մեզ այսօրվա հաղթանակում: Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի առթիվ»,- ասել է Վահան Բիչախչյանը: