Չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Յուվենտուս» — «Վիլյառեալ» պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1: Այսպիսով, «Վիլյառեալը» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ։
Հարկ է նշել, որ իսպանացիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին առաջին անգամ իր թիմին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Նախկինում նա չէր կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչը «Վալենսիայի» հետ 2011 թվականին, իսկ ՊՍԺ-ի հետ՝ 2017 և 2018 թվականներին։
Քառորդ եզրափակիչում «Վիլյառեալի» մրցակիցը կորոշվի մարտի 18-ին։
























































