VBET ՀՊԼ 23-րդ տուրում «Նորավանքը» սեփական հարկի տակ պարտվել է «Արարատին»։
«Նորավանքի» մամուլի ծառայությունը հրապարակել է խաղի տեսությունը:
«Չիրացրած պահեր, կասկածելի գոլ, չնշանակված 11 մետրանոց և պարտություն՝ 0-1 հաշվով»,-ասված է Վայքի ակումբի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մրցավարական խայտառակ որոշում էր եղել նաև նախորդ տուրի՝ «Վան» — ԲԿՄԱ խաղում:
Մրցավարը ԲԿՄԱ-ի դարպասին նշանակել էր բացահայտ 11 մետրանոցը, իսկ վայրկյաններ անց փոխել որոշումը: