Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունել է ԲԿՄԱ-ին և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել է հանդիպումը:
Խաղի մեկնարկում՝ 14-րդ րոպեին, ԲԿՄԱ-ի դարպասապահ Արմեն Ներսեսյանը տուգանային հրապարակում բախվել է մրցակցի խաղացողի հետ՝ կասեցնելով նրա առաջխաղացումը: Գլխավոր մրցավարը նախ 11 մետրանոց է նշանակել, բայց հետո փոխել է որոշումն ու չեղարկել այն։
Հատկանշական է, որ երրորդ կեսի մեկնարկում ՀՖՖ յութուբյան ալիքի ուղիղ եթերից հեռացվել է առաջին խաղակեսի հատվածը:
Ընդմիջումից հետո ԲԿՄԱ-ի կազմում հաշիվն, ամեն դեպքում, բացել է Էդգար Մովսեսյանը՝ 47-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Տանտերերի կազմում հաշվի հավասարակաշռությունը վերականգնել է Էրիկ Ազիզյանը՝ 90+2-րդ րոպեին գրավելով բանակայինների դարպասն ու փրկելով իր թիմին պարտությունից: Այս հանդիպումից հետո «Վանը« 12 միավորով գտնվում է 7-րդ տեղում, իսկ ԲԿՄԱ-ն 10 միավորով գտնվում է նախավերջին՝ 9-րդ տեղում: