Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է թիմի Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ դուրս գալը։
«Վերջին մի քանի շաբաթները ես լավ էի խաղում, և այսօր ցանկանում էի ցույց տալ, թե ինչ կարող եմ անել՝ օգնել թիմին թե՛ հարձակման և թե՛ պաշտպանությունում: Խաղադաշտում բոլորը նույնն արեցին: Սա է առաջ գնալու ճանապարհը: Ամենակարևորը ճիշտ վերաբերմունքն է։ Այսօր մենք ցանկանում էինք ցույց տալ «Մանչեսթեր Յունայթեդին», որ մեր դեմ խաղալը շատ դժվար է, մենք փորձում էինք մեր մակարդակից ցածր չլինել ու հարձակվել։ Հիանալի է, որ մենք դուրս եկանք քառորդ եզրափակիչ»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին»: Խաղն ավարտվել է իսպանական հաղթանակով՝ 1։0 հաշվով։
























































