«Այաքսի» ավագ Դուշան Տադիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի մասին (0:1).
«Մենք ավելի լավ խաղացինք, քան մրցակիցը: «Բենֆիկան» ոչինչ չարեց, բացի մեկ տուգանային հարվածից: Մենք ցանկանում էինք տիրել, և մենք գերիշխում էինք: Բայց հետո մի դրվագ եղավ… Դա անհավանական է»,- Տադիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
























































