Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալը» դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Խոսեպ Գվարդիոլան և Կառլո Անչելոտին գլխավոր մարզիչների պաշտոնում 12-րդ անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Սա «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդի կրկնությունն է։
«Մանչեսթեր Սիթին» ընդհանուր հաշվով հաղթեց «Սպորտինգին», իսկ Մադրիդի «Ռեալը» պարտության մատնեց ՊՍԺ-ին:
























































