«Պոգոնի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է Լեհաստանի առաջնության նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նոր ակումբում Վահանը անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Բիչախչյանը ճանաչվել է նաև լեհական «Պոգոնի»՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել է ձայների 92%-ը։
Pierwszy miesiąc w lidze, pierwsza nagroda Piłkarza Miesiąca dla Wahana Biczachczjana! 👏 Gratulacje! https://t.co/gcPLsljraU pic.twitter.com/zllqUwo1Eu
— PKO BP Ekstraklasa (@_Ekstraklasa_) March 9, 2022