ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի ու ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի օժանդակությամբ մի քանի օր շարունակ գտնվել են Մադրիդում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Մեր բժիշկները մասնակցել են վերապատրաստման կուրսերի թեմատիկ սեմինարների, հանդիպել Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին, Մադրիդի «Ռեալի» բժշկական անձնակազմի ղեկավար Նիկո Նիհիչին, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» կանանց թիմի բժիշկ Ելենա Իսլային և այցելել Մադրիդի «Ռեալի» բասկետբոլի թիմ, ծանոթացել բժշկական հարմարություններին և սարքավորումներին»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։
























































