«Ալաշկերտի» կազմը համալրել է կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել Երևանի և Մոսկվայի «Արարատ» ակումբներում։
Նրա նախորդ ակումբը ռուսական «Տեքստիլշչիկն» էր։
Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականները:
























































