«Փյունիկ Ակադեմիայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակի (2-3) մասին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում իր կարծիքն է հայտնել «Ուրարտու-2»-ի կազմում գոլի հեղինակ դարձած Ռուբեն Եսայանը։
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Առաջին խաղն էր այս տարվա, թիմը կամային որակներ ցույց տվեց դժվարին պայքարում, ուրախ եմ, որ կարողացանք հաջողության հասնել և հաղթանակով սկսել գարնանային հատվածը։ Գոլիս համար նույնպես ուրախ եմ, կաշխատեմ օգտակար լինել թիմիս նաև մյուս բոլոր խաղերում»։
ԹԻՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Կազմում փոփոխությունները դրական են ազդում թիմի ցուցադրած խաղի վրա, նորեկներն արդեն ինտեգրվել են թիմին ու բավական լավ են հանդես գալիս, կարծում եմ՝ նրանք միայն կուժեղացնեն կազմն ու կօգնեն մեզ ավելի լավ արդյունքներ գրանցել»։
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ՝ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՎԱԾԻՑ
«Կփորձենք ցույց տալ մեր ամենաուժեղ կողմերը և պայքարել մրցաշարային աղյուսակում բարձր դիրք զբաղեցնելու համար։ Հուսով եմ՝ այս հաղթանակները կշարունակվեն, և ամեն ինչ կստացվի մեզ մոտ»։
























































