«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը իրատեսական է համարում իր թիմի շանսերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը հաղթելու հարցում.
««Այաքսի» և «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությունն ու իդեաները նույն են, քանի որ ծագում են Կրույֆից: Իհարկե, յուրաքանչյուր թիմ սեփական առանձնահատկություններն ունի:
Վալվերդեն ու Սետյենը նույնպես առանձնահատկություններ ունեն: Երկուսի համար էլ առաջնայինը գնդակի տիրապետումն է, բայց տարբեր դետալներով:
Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում»,- նիդերլանդցի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Marca-ն:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցը «Նապոլին» է: