Երեքշաբթի՝ փետրվարի 9-ին, Պեկինի Օլիմպիական խաղերում անցկացվեցին գեղասահքի մրցումները, որտեղ տղամարդիկ հանդես եկան կարճ ծրագրերով։
Ռաֆայել Հարությունյանի սանը՝ Նաթան Չենը հաղթեց կարճ ծրագրում. ամերիկացին իր ծրագրի համար ստացել է 113,97 միավոր՝ դրանով իսկ կարճ ծրագրում սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։
Նախկինում ռեկորդը պատկանում էր ճապոնացի Յուզուրու Հանյուին, որը սահմանվել էր 2020 թվականի Չորս մայրցամաքների առաջնությունում՝ 111,82:
Երկրորդը ճապոնացի Յումա Կագիյաման էր (108.12), երրորդը՝ ծագող արևի երկրի մեկ այլ ներկայացուցիչ Շոմա Ունոն (105.90):