ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ռաֆայել Մանասյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գևորգյանը, Գոռ Առաքելյանը, Յուրի Մարտիրոսյանը , Վահրամ Մախսուդյանը, Սպարտակ Հայրապետյանը, Համլետ Մինասյանը, Վլադիմիր Մուրադյանը և Միսակ Հակոբյանը հրավիրվել են Հայաստանի Մ-19 հավաքական: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մեր ֆուտբոլիստները ս/թ փետրվարի 11-ից 15-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում կանցկացնեն ուսումնամարզական հավաք, որի շրջանակում փետրվարի 14-ին և 16-ին կունենան ընկերական հանդիպումներ Ղազախստանի Մ-19տ. հետ։ Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին»,-ասված է հայտարարությունում:
























































