«Արարատն» այսօր՝ փետրվարի 5-ին, այս միջմրցաշրջանային հատվածի չորրորդ ստուգողական խաղն է անցկացրել։ Ձորաղբյուրի մարզաբազայում թիմն ընդունել է «Շիրակին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Էդգար Մալաքյանն առաջին կեսում դուբլ է ձևակերպել, իսկ երրորդ գոլը երկրորդ կեսում խփել է Ալիյու Իսահը։
«Արարատը» հանդիպումն անցկացրել է հետևյալ կազմով․ Վսեվոլոդ Երմակով (Պողոս Այվազյան 46), Հրայր Մկոյան, Հովհաննես Նազարյան (Մարկո Պրլյևիչ 46), Խուան Բրավո (փորձարկվող ֆուտբոլիստ 70), Քրիստիան Լեգբո (Ռոբերտ Դարբինյան 46), Իվան Դիաս (Ռուդիկ Մկրտչյան 65), Գոռ Մալաքյան (Սերի Նարսիս 65), Ռոբերտ Հակոբյան (Ալիյու Իսահ 46), Ալիկ Առաքելյան (Սոստեն Տիհիդ 46), Դիմիտրիյե Պոբուլիչ (Արմանդ Դագրու 65), Էդգար Մալաքյան (Տրաորե Ամարա 70):
Իսկ «Շիրակը» դաշտ է դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով․ Լյովա Կարապետյան, Արտյոմ Միքայելյան, Հակոբ Վարդանյան, Սերյոժա Ուռաշանյան, Արսեն Սադոյան, Արման Ասլայնան, Ռաֆիկ Միսակյան, Պետրոս Աֆաջանյան, Դավիթ Ղանդիլյան,Արտեմ Գևորգյան և Լյովա Մրյան:
























































