«Վանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Գագիկ Դաղբաշյանի և Ահմեդ Ջինդոյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դաղբաշյանը Չարենցավանի ակումբում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ջինդոյանը` 12 խաղ և 1 գոլ:
























































