Երեւանի «Փյունիկը» աստղային նորեկ ունի։
Թիմի կամզը համալրել է 29-ամյա աջ եզրային լատերալ Ալեքսանդր Գոնսալեսը։ Նա 84 հանդիպման է մասնակցել իսպանական «Ուեսկայում», 18 հանդիպման` «Մալագայում», 48 հանդիպման` շվեյցարական «Յանգ Բոյզում» և վերջապես 58 հանդիպման` Վենեսուելայի ազգային հավաքականում (1 գոլ)։
300 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը երեկ գրավել է «Ալ-Աինի» դարպասը։ Նա Սեգունդայում անցկացրել է148 խաղ, խփել` 8 գոլ։
Շվեյցարական սուպերլիգայում անցկացրած 90 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
























































