Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Էդգար Բաբայանը մինչև 2022 թվականի ամառ պայմանագիր է կնքել դանիական «Վեյլեի» հետ։ Այս մասին հաղորդում է Bold-ը։
Նշվում է, որ գործարքն իրականացնելու մեջ մեծ դեր է խաղացել գլխավոր մարզիչ Պիտեր Սորենսենը, որի գլխավորությամբ Բաբայանը հրաշալի ելույթներ է ունեցել «Հոբրոյում»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաբայանը հեռացել է Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսից»՝ ժամանակից շուտ խզելով պայմանագիրը։
























































