Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածն «Արարատի» համար կվերսկսվի փետրվարի 19-ին ժամը 14:00-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում: Այդ օրն «Արարատը» 18-րդ տուրի խաղում կհյուրընկալի «Արարատ-Արմենիային»:
Ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է՝ ՀՖՖ պահանջով առաջնության երկրորդ հատվածի հանդիպումները սկզբնական շրջանում պետք է անցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում, այդ իսկ պատճառով «Արարատն» իր տնային հանդիպումները կանցկացնի Չարենցավանի քաղաքային մարզադաշտում:
19-րդ տուրի «Արարատ» — «Նոա» հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին ժամը 14:00-ին դարձյալ Չարենցավանում:
























































