«Նոայի»գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով իսպանական «Սելտայի» հետ համագործակցությանը.
«Հայաստան էինք հրավիրել իսպանական «Սելտա» ակումբի ներկայացուցիչներին, ովքեր պատասխանատու են իրենց ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ:
Վաղարշապատի ֆուտբոլի («Նոա») ակադեմիայում մի քանի օր շարունակ բաց մարզումներ անցկացվեցին իսպանացի մասնագետների կողմից, մի քանի սեմինար-հանդիպումներ ևս տեղի ունեցան մեր ակադեմիայի մարզիչների հետ, որոնք բավականին հետաքրքիր էին։
Քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք ուղիներ , որոնք համարում եմ իրագործելի: Հուսանք ամեն ինչ կստացվի»,- գրել է Արթուր Սահակյանը:
Ավելի վաղ հայտնել էինք «Նոա»-ի և իսպանական «Սելտա»-ի համագործակցության մասին: