Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանն այսօր՝ հունվարի 19-ին, նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, շնորհավորելով Մանուչարյանին ծննդյան օրվա առթիվ , հետաքրքիր տեսանյութ է հրապարակել ֆուտբոլիստի մանկությունից:
«Երբ տաղանդը երևում է դեռ մանկուց:
«Փյունիկի» ներկայիս մարզադպրոցի խաղադաշտը, գեղեցիկ անցում և գոլ, այլ ծանոթ դեմքեր»,- տեսանյութին կից գրել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
























































