Ցյուրիխում տեղի ունեցող ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունում հայտնի դարձավ նաև լավագույն կին ֆուտբոլիստ անվանակարգի հաղթողը։
Լավագույնը ճանաչվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսիա Պուտելիասը, որն այս տարի արժանացել էր նաև «Ոսկե գնդակին»։ Իսպանացին կատալոնական ակումբի կազմում նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը։