«Բարսելոնան» և պաշտպան Սերխի Ռոբերտոն դեռևս համաձայնության չեն եկել նոր պայմանագրի շուրջ:
29-ամյա խաղացողը տարեկան ստանում է 12 միլիոն եվրո՝ առանց հարկերի։ Կատալոնացիները Սերգիին առաջարկել են մինչև ամառ հաշվարկված պայմանագիրը երկարաձգել 2 տարով, սակայն աշխատավարձի զգալի կրճատմամբ։
Ֆուտբոլիստի գործակալ Խոսե Մարիա Օրոբիտգը և «կապտանռնագույնների» տնօրեն Մատեու Ալեմանին շուտով կհանդիպեն՝ քննարկելու հնարավոր գործարքը:
Ռոբերտոյին չի գոհացնում Բարսայի առաջարկը, նա արդեն մերժել է համաձայնագրի առաջին տարբերակը։ Ակումբը չի շտապում երկարաձգել պայմանագիրը՝ գիտակցելով, որ փետրվարին` 30 տարեկան դարձած խաղացողն, այլևս միշտ մեկնարկային կազմում չի լինի և աստղային կարգավիճակ չի ունենա։
Սերգին կարիերայի շատ տարբերակներ չունի, բայց դրանք կան: Նա չի ցանկանում ընդունել աշխատավարձի կտրուկ կրճատումը: