«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է շարունակել համագործակցությունը կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի հետ:
Անգլիացիները պորտուգալացուն առաջարկել են նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով։
Այնուամենայնիվ, այս պահին Ֆերնանդեշը դադարեցրել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Goal-ը։
Իր հերթին «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին: Ենթադրվում է, որ 27-ամյա կիսապաշտպանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» ներկայիս իրավիճակից։