«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով «առյուծների» կողմից վարձավճարով վարձակալվել է «Բարսելոնայից», իր Instagram-ում գրառում է կատարել բիրմինգհեմյան ակումբի կազմում հաջող դեբյուտային խաղից հետո։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (2-2) բրազիլացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Շնորհակալություն հյուրընկալության համար։ Հիանալի մթնոլորտ է այս երեկո Villa Park-ում»,- գրել է Կոուտինյուն:
Բրազիլացու գրառմանը արձագանքել են բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ. մասնավորապես, «Բավարիայի» խաղացող Թոմաս Մյուլերը գրառում է կատարել, իսկ Մոհամեդ Սալահն ու Մեմֆիս Դեպայը էմոջի են հրապարակել։