«Բարսելոնան» պատրաստ է բանակցել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի վաճառքի շուրջ, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները կհամաձայնեն բաց թողնել հոլանդացուն 60 միլիոն եվրոյի դիմաց։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» կիսապաշտպանի համար առաջարկել է 40 միլիոն եվրո։
24-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրում են նաև Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Այս մրցաշրջանում դե Յոնգը 24 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։