«Արսենալը» ևս մեկ քայլով մոտ է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերին:
Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, «զինագործները» նոր առաջարկ են արել 21-ամյա խաղացողի տրանսֆերի համար։
Պրեմիեր լիգայի ակումբը պատրաստ է սերբ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 60 մլն եվրո, ինչպես նաև հրաժարվել կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի տրանսֆերային իրավունքներից։
Հարկ է նշել, որ ուրուգվայցի կիսապաշտպանն այս մրցաշրջանում հանդես է գալիս «Ֆիորենտինայում»՝ վարձակալության պայմանագրով։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: