Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Աթլետիկի» նկատմամբ հաղթանակը (2-0) և Տիբո Կուրտուայի ու Լուկա Մոդրիչ խաղը։
«Շատ ուրախ եմ, որ մենք նվաճեցինք մրցաշրջանի մեր առաջին տիտղոսը: Սա մեծ բավականություն է։ Այս տիտղոսը շատ բան է նշանակում։
Մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել և նոր դարաշրջան ենք թևակոխում մեզ շատ լավ ճանաչող մարզչի հետ: Մենք փոխել ենք նաև պաշտպանությունը, որն այսօր շատ լավ արդյունք է տալիս։
Կուրտուա՞ն և Մոդրի՞չը.․․ Չեմ ուզում պարծենալ, բայց նրանցից յուրաքանչյուրն իր դիրքում լավագույնն է աշխարհում։ Մենք ունենք լավագույն դարպասապահը, իսկ Մոդրիչը նախանձելի մարզավիճակում է և արժանի է կրկին նվաճել «Ոսկե գնդակը», — ասել է Պերեսը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ։