«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան չի ցանկացել տոնել «Ուդինեզեի» դարպասը խփած գոլը։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ մրցակցի դարպասը գրավելուց հետո Դիբալան նայել է թուրինյան ակումբի ղեկավարության օթյակի կողմ։
Պատճառն այն է, որ արգենտինացին մինչև հիմա չի կարողացել նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ ակումբի հետ։
























































